Հասարակական

Բանակը բուհերում տեղեր է պատվիրել մի քանի մասնագիտությունների գծով

1 րոպեի ընթերցում

Բանակը բուհերում տեղեր է պատվիրել մի քանի մասնագիտությունների գծով

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտպանության նախարարությունը բուհերում տեղեր է պատվիրել մի քանի մասնագիտությունների գծով:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին ԵՊՀ ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Վաչագան Գալստյանը նշեց, որ այս տարի նախարության կողմից 22 տեղ է պատվիրվել:

«Պաշտպանության նախարարությունը այդ 22 տեղը պատվիրել է 4 մասնագիտություններով: Դրանք են` ռադիոֆիզիկա, քարտեզագրություն, թյուրքագիտություն, այդ թվում, ադրբեջանագիտություն, ինչպես նաև իրանագիտություն: Ասեմ, որ այս ուղղություններով դիմորդների շրջանում ակտիվություն է նկատվում»,-ասաց Վաչագան Գալստյանը: Նրա տեղեկացմամբ, դրանք անվճար տեղեր են, այս մասնագիտությունների գծով ավարտածները անցնում են աշխատանքի Պաշտպանության նախարարության համակարգում:

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում նույնպես կան պատվերներ Պաշտպանության նախարարության կողմից: Այս բուհի պրոռեկտոր Կարեն Արզումանյանը նշեց, որ նման պատվեր իրենց մոտ առաջին անգամ է լինում: Պաշտպանության նախարարության կողմից պատվերը 4 մասնագիտությունների գծով է ` էլեկտրոնիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ծրագրային ճարտարագիտություն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում