Պելեն 4,4 մլն եվրոյով վաճառեց իր բոլոր պարգեւները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածով XX դարի լավագույն խաղացող բրազիլացի Պելեն 4,4 միլիոն եվրո Է ստացել աճուրդում իր պարգեւների վաճառքից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Sky News-ին:
Միջոցառումը տեղի Է ունեցել հունիսի 7-ից մինչեւ 9-ը Լոնդոնում: Ֆուտբոլի արքան վաճառքի Էր հանել իր բոլոր մեդալները, գավաթները, անհատական մրցանակները՝ ընդամենը շուրջ երկու հազար լոտ: Ամենաթանկը դարձել Է Ժյուլ Ռիմեի գավաթի՝ հատուկ բրազիլացու համար պատրաստված կրկնօրինակը: Շվեյցարիայի՝ ժամացույցի ընկերություններից մեկը հուշաիրը ձեռք Է բերել 500 հազար եվրոյով:
«Ես որոշել եմ իմ պարգեւները բաժանել երկրպագուներին ու հավաքորդներին: Հուսով եմ, որ նրանք խնամքով կպահեն այդ արտեֆակտները եւ դրանք կհանձնեն ապագա սերունդներին»,- հայտարարել Է 75-ամյա ֆուտբոլիստը:
Լուսանկարը` AP