Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցով ՀԾԿ հանձնաժողովը նիստ կգումարի մինչև հունիսի վերջ

Էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հարցով ՀԾԿ հանձնաժողովը նիստ կգումարի մինչև 
հունիսի վերջ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հերքում է մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկն ավարտված է: «Արմենպրես»-ի հետ զրույցում հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը նշեց, որ նման բան չկա:

«Ես չգիտեմ, թե այդ թերթի տեղեկատվության աղբյուրը որն է, բայց ես վստահաբար կարող եմ ասել, որ էլեկտրաէներգիայի սակագնի վերանայման հաշվարկն ավարտված չէ: Այն գտնվում է վերջնական փուլում, և դեռ ճշգրտումներ են կատարվում»,-ասաց Մարիամ Ստեփանյանը: «Արմենպրես»-ի այն հարցին, թե հանրության համար երբ պարզ կլինի, թե որքանով է էլեկտրաէներգիայի սակագինը նվազելու, Մարիամ Ստեփանյանը նշեց, որ մինչև ամսա վերջ տեղի կունենա հանձնաժողովի նիստը, այդ ժամանակ էլ պարզ կլինի էլեկտրաէներգիայի վերանայված սակագինը:

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրել էր, որ իր տեղեկություններով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է Էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկը, որն, ամենայն հավանականությամբ, գործողության մեջ կդրվի այս տարվա օգոստոսի 1-ից։ Ըստ թերթի որոշ տեղեկությունների, այն ավելի ցածր չի լինելու, քան 45 դրամ մեկ կիլովատ ժամի դիմաց:  Ներկայում մեկ կվտ ժամը 48.8 դրամ է:   


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am