Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Թուրքիայի մեջլիսը Ցեղասպանության մասին բանաձևի ընդունման պարագայում սպառնացել է Բունդեսթագին

Թուրքիայի մեջլիսը Ցեղասպանության մասին բանաձևի ընդունման պարագայում սպառնացել է 
Բունդեսթագին

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի քննարկումից առաջ թուրքական կողմը շարունակում է քայլեր ձեռնարկել` բանաձևի ընդունումը կանխելու նպատակով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական T24 լրատվականը, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Բունդեսթագում քննարկվելիք բանաձևը դատապարտող հայտարարություն է հրապարակել, որը ստորագրել են իշխող «Արդարություն և զարգացում», ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական և «Ազգայնական շարժում» կուսակցությունները: Ուշագրավ է, որ քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունն այդ հայտարարության տակ չի ստորագրել:

Կուսակցությունների հայտարարության մեջ նշվում է, որ իրենք խստորեն դատապարտում ու մերժում են «1915 թվականի դեպքերի մասին պատմական իրողությունները խեղաթյուրող բանաձևը»:

Նրանք սպառնացել են, որ նման բանաձևի ընդունումը «կվնասի թուրք-գերմանական եղբայրական և դաշնակցական հարաբերություններին»:

Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանության մասին բանաձևի նախագիծը կքննարկվի հունիսի 2-ին:

Բունդեսթագում Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման շուրջ 2016 թվականի փետրվարի 25-ին ծավալված բուռն քննարկումները քվեարկության չհանգեցրին: Իշխող կոալիցիայի և բանաձևի ընդունումը նախաձեռնած «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչների իրարամերժ դիրքորոշման ու գնահատականների արդյունքում որոշվեց բանաձևը հետ կանչել լրացուցիչ մշակման համար:

Գերմանիայի խորհրդարանը դեռևս 2005 թվականին ընդունել է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջման, էթնիկ զտումների և աքսորի մասին բանաձև, որում սակայն նշված չի եղել «ցեղասպանություն» եզրույթը:

Գերմանիայի դիրքորոշման մեջ շրջադարձ տեղի ունեցավ 2015թ. ապրիլի 20-ին` ԳերմանիայիԴաշնության արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և կանցլեր Անգելա Մերկելի խոսնակ Շտեֆան Զայբերթի հայտարարություններից հետո: Իսկ Գերմանիայի Դաշնության նախագահ Յոահիմ Գաուկն ապրիլի 23-ին Բեռլինի Մայր տաճարում կայանացած Հայոց ցեղասպանության հիշատակի արարողությանն իր ելույթում հայերի կոտորածները «ցեղասպանություն» է որակել: 2015 թվականի ապրիլի 24-ին Բունդեսթագում քննարկման դրվեց 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանությունը ճանաչող նոր բանաձև: Նիստը բացեց Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամերթը, ով 1915 թվականի Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած պատմական դեպքերն անվանեց ցեղասպանություն: Նիստի ընթացքում տարբեր կուսակցական խմբակցությունների ղեկավարներ ևս հայանպաստ հայտարարություններ արեցին՝ ընդունելով կատարվածը:Սակայն բանաձևի քվերակությունը հետաձգվեց անորոշ ժամանակով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am