Վաշինգտոնում Սպիտակ տունը փակվել է տագնապի պատճառով
21:56, 30 Մայիս 2016
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնում Սպիտակ տունը փակվել է սպառնալիքի տագնապի պատճառով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
Հաղորդվում է, որ տագնապը հայտարարվել է երկրի ղեկավարի նստավայրի միայն հյուսիսային հատվածում: Նախագահ Բարաք Օբաման տագնապի մասին հայտարարելու ժամանակ եղել է Սպիտակ տանը:
Դեպքի վայրում եղել են վթարային ծառայության ավտոմեքենաներ: Միջադեպի վերաբերյալ Սպիտակ տունը դեռ մեկնաբանություն չի տվել:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում