Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Լեհաստանի եւ Իրանի ԱԳ նախարարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Լեհաստանի եւ Իրանի ԱԳ նախարարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարությունները փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի՝ Վարշավա այցի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 30-ին հայտնել Է Լեհաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Լեհաստան Զարիֆի այցն սկսվել Է մայիսի 29-ին. նախարարը հանդիպում Է ունեցել իր լեհ պաշտոնակից Վիտոլդ Վաշչիկովսկու հետ: Հանդիպման ընթացքում նախարարներն ընդգծել են երկրների միջեւ առեւտրի համար բարենպաստ պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:

«Մենք հիշում ենք լեհ-իրանական հարաբերությունների  ծանրակշիռ 500-ամյա հիմքի մասին: Իրանը եղել եւ մնում Է Լեհաստանի կարեւոր տնտեսական եւ քաղաքական գործընկերը»,-հայտարարել Է Վաշչիկովսկին:

Իրանական դիվանագիտության ղեկավարն իր հերթին հավաստիացրել Է, որ «Լեհաստանը եւ Իրանը համագործակցության լայն հեռանկարներ ունեն բիզնեսի շատ բնագավառներում», հավելելով, որ իր պատվիրակության կազմում ընդգրկվել են նաեւ մասնավոր եւ բանկային հատվածների ներկայացուցիչներ, որոնք հույս ունեն կարգավորել համագործակցությունը լեհ գործընկերների հետ:

«Փոխըմբռնման հուշագրի ստորագրումը հույս Է տալիս, որ մեր ժողովուրդներն անցյալի դրական փորձը կօգտագործեն ապագայում համագործակցությունը զարգացնելու համար»,-ասել Է Զարիֆը՝ ելույթ ունենալով հուշագրի ստորագրումից հետո: Բանակցությունների ընթացքում Զարիֆը եւ Վաշչիկովսկին նաեւ քննարկել են միջազգային անվտանգության եւ տարածաշրջանի իրադրության հարցերը, այդ թվում՝ Սիրիայի հակամարտությունը:

Զարիֆը Լեհաստան Է այցելել Վաշչիկովսկու հրավերով եւ դարձել Է 12 տարվա ընթացքում Իրանի՝ այս երկիր ժամանած  առաջին արտգործնախարարը: Այցի ծրագրով նաեւ պլանավորված Է Զարիֆի հանդիպումը Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոյի հետ եւ մասնակցությունը լեհ-իրանական տնտեսական համաժողովին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am