Հայ-ադրբեջանական սահմանագոտում իրավիճակը հանգիստ է եղել
09:50, 29 Մայիս 2016
ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում մայիսի 28-ի լույս 29-ի գիշերն օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել և հանգիստ է եղել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում արձանագրվել են ադրբեջանական կողմից տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից արձակված հատուկենտ կրակոցներ:
ՀՀ զինված ուժերն ամենօրյա ռեժիմով վստահորեն իրականացնում են առաջադրված խնդիրները:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում