Կարլ Հայնց Ռումենիգեն. Լևանդովսկին մնալու է ակումբում
17:48, 28 Մայիս 2016
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մյունխենի «Բավարիա» ակումբի ղեկավարության ներկայացուցիչ Կարլ Հայնց Ռումենիգեն նշել է, որ Լևանդովսկին մնալու է «Բավարիայում»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ռումենիգեյի խոսքը մեջբերում է «Goal»-ը:
«Լևանդովսկին շարունակելու է խաղալ «Բավարիա» ակումբում, դա անկասկած: Մենք չենք վաճառի Լևանդովսկուն և կարևոր չէ, թե ինչքան մեզ գումար կառաջարկեն»,- ասել է Ռումենիգեն:
Ավելի վաղ հայտնում էին, որ «Բավարիա»-ի հարձակվող Լևանդովսկու գործակալները բանակցություններ են վարում Մադրիդի «Ռեալ»-ի հետ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում