Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Հայաստանի 3 դարպասապահներն էլ կարող են լավ ապագա ունենալ». Լիվեն դե Ֆերման

 «Հայաստանի 3 դարպասապահներն էլ կարող են լավ ապագա ունենալ». Լիվեն դե Ֆերման

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Լոս-Անջելեսքաղաքում, որտեղ այս օրերին գնտվում է Հայաստանի ազգայինհավաքականը, ՀՖՖ պաշտոնական կայքը զրուցել է Հայաստանիազգային հավաքականի դարպասապահների մարզիչ բելգիացիԼիվեն դե Ֆերմանի հետ նրա փիլիսոփայության, հայդարպասապահների ապագայի և լավ դարպասապահ լինելուհամար անհրաժեշտ հատկանիշների մասին։

«Արմենպրես»-ը հարցազրույցը ներկայացնում է ամբողջությամբ.

-Լիվեն, մի փոքր պատմեք Ձեր պրոֆեսիոնալ կարիերայիմասին

- Ես ավարտեցի խաղային կարիերաս 32 տարեկանում, որովհետևհնարավորություն ունեի մարզչական աշխատանքով զբաղվելՍաուդյան Արաբիայում։ Բելգիացի մարզիչներից մեկնիրականացնում էր մի նախագիծ և ցանկանում էր հրավիրել այլբելգիացի մարզիչների։ Մեզանից յուրաքանչյուրը պատասխանատուէր գործի մի մասի համար։ Իմ պարտականությունների մեջ մտնումէր մինչև 11-ից մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների ուժայինորակների բարելավումը։ Հենց այդպես էլ սկսվեց իմ մարզչականկարիերան, և ես մնացի այնտեղ համարյա 2 տարի։

-Ինչպե՞ս ստացվեց առաջարկը Հայաստանի ֆուտբոլիֆեդերացիայից

- Այդ 2 տարիներից հետո ես վերադարձա Բելգիա և սկսեցիաշխատել որպես դարպասապահների մարզիչ տարբեր թիմերում։Դրանից հետո Մարկ Լելևրը մեր ընդհանուր ծանոթի միջոցովառաջարկեց ինձ աշխատել Հայաստանում։ Բնականաբար ես մեծոգևորությամբ ընդունեցի այդ առաջարկը, քանի որ միշտ էլ սիրումեմ ծանոթանալ նոր երկրի, մշակույթի, լեզվի և իմ գիտելիքներով ուփորձով կիսվել մարդկանց հետ։

- Ի՞նչ կարծիքի եք Հայաստանի ազգային հավաքականի 3դարպասապահների մասին։

- Դարպասապահների համար շատ կարևոր է փորձը։ Շատ կարևորէ, որ նրանք 3-ն էլ արդեն այս տարիքում միջազգային մակարդակիհանդիպումների փորձ ունեն։ Մենք հնարավորություն տվեցինքԱրսենին Բելառուսի հետ խաղում, և նա լավ աշխատեց։ Գոռը ևԱնատոլին նույնպես կարող են լավ հեռանկար ունենալ ապագայում։

- Ձեր մարզումներից երևում է, որ Դուք մեծ ուշադրություն եքդարձնում դարպասապհների՝ գնդակի հետ վարվելուն ևոտքով խաղին։ Դա Ձեր մարզումների ո՞ճն է,թե՞ ժամանակակից միտում։

- Ոչ, դա միտում չէ։ Եթե դուք նայեք խաղը, կտեսնեք, որդարպասապահներն խաղի 30 տոկոսը խաղում են ոտքերով։ Հենցայդ պատճառով շատ կարևոր է նրանց սովորեցնել ճիշտ վարվելգնդակի հետ, ժամանակին սկսել թիմի գրոհը։ Հայաստանում այնքանէլ շատ ճնշում չկա դարպասապահների վրա, իսկ երբ նրանց վրապրեսինգ է գործադրվում, նրանք հիմնականումը գնդակը հեռացնումեն դեպի առաջ։ Բայց երբ դու հանդես ես գալիս միջազգայինմակարդակի խաղերում, շատ կարևոր է կարողանալ թիմիկառուցողական գործողությունները սկսել հենց դարպասապահից։Ես օգնում եմ նրանց զարգացնել այս հատկանիշները

- Ի՞նչ է պետք լավ դարպասապահ դառնալու համար։

- Լավ դարպասապահ համարվելու պահանջները շատ են փոխվելնախկինի համեմատ։ Նախկինում գնդակով խաղն այնքան էլ կարևորչէր դարպասապահի համար, իսկ հիմա յուրաքանչյուր թիմ մեծուշադրություն է դարձնում խաղի այդ բաղկացուցչին։Դարպասապահը պետք է մի՛տ պահպանի կենտրոնացվածությունը,նա պետք է բնույթով լինի առաջատար և լավ համագործակցիխաղընկերների հետ։

- Որքան՞ով է դարպասապահի համար կարևորբարձրահասակ լինելը։

- Իհարկե, դա մեծ առավելություն է, հատկապես Եվրոպականմրցաշարերում, երբ բարձրից փոխանցումները շատ են։ Չեի ասի, որցածրահասակ դարպասապահը չի կարող լինել բարձրակարգ,հատկապես, եթե նա ունի լավ ռեակցիա, բայց շատ ակումբներումմասնագետները չափում են երեխաների հասակը և եթե զգում են, որնրանք ապագայում չեն գերազանցի 185 սմ-ը, նրանց չեն վերցնումմարզվելու։

- Մեր պատանիների մեջ կա՞ն խոստումնալիցդարպասապահներ։

- Այո, կա մի դարպասապահ, որը հանդես է գալիս Հայաստանի Մ-14հավաքականում՝ Ռուբեն Մարտիրոսյանը։ Ցավոք, նա որոշակիսխալներ թույլ տվեց ՈՒԵՖԱ-ի Զարգացման մրցաշարում։ Նապետք է հասկանա, որ միայն տաղանդավոր լինելը բավական չէ, ևպետք է քրտնաջան աշխատել։ Բարեբախտաբար, նա հասկանում էայդ ամենը։ Ես հուսով եմ, որ նա լավ դարպասպասահ կդառնա։Մյուս թիմերում ևս կան տաղանդավոր երեխաներ, այլապես նրանքհավաքական չէին հրավիրվի։

- Ո՞վ է պատմության մեջ լավագույն դարպասապահը

- Շատ դժվար հարց է՝ նման այն մեկին, երբ հարցնում են Մեսսին էավելի ուժեղ, թե Ռոնալդուն։ Եթե դիտարկենք մեր օրերիդարպասահներին, Նոյերն է շատ ուժեղ,


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am