Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ջոնի Դեփին արգելվել է մոտենալ իր նախկին կնոջը

Ջոնի Դեփին արգելվել է մոտենալ իր նախկին կնոջը

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի դատարանն արգելել է հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփին մոտենալ իր նախկին կնոջը ՝ Էմբեր Հերդին: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ «Ինտերֆաքս»-ը գրում է, որ Դեփը կասկածվում է Հերդին ծեծի ենթարկելու մեջ, ինչից արդյունքում վերջինիս երեսին բռնության հետքեր են մնացել: Դատավորը նաև արգելել է դերասանին շփվել նախկին կնոջ հետ մինչ լսումները, որոնք նշանակված են հունիսի 17-ին:

Հերդի խոսքերով՝ Դեփն անցած շաբաթ օրը նրա երեսին է շպրտել բջջային հեռախոսը, ինչից հետո Հերդի երեսին մնացել են կապտուկներ: Նա նաև պատմել է, որ նախկին ամուսինը քաշում էր նրա մազերից, գոռում նրա վրա և պարբերաբար հարվածում:

Դերասանուհին ճշտել է, որ դեպքի ժամանակ Դեփը գտնվում էր ալկոհոլի և թմրանյութերի ազդեցության տակ: Դատավորը մերժել է Հերդի խնդրանքը՝ պարտավորեցնել Դեփին այցելել բարկությունը կառավարելու դասընթացների: Ավելի ուշ Դեփի պաշտոնական ներկայացուցիչը մեկնաբանել է իրավիճակը: Նա ասել է, որ դերասանը չի պատրաստվում քննարկել իր մասին տարածվող սուտ տեղեկությունները և հույս ունի շուտափույտ լուծել կոնֆլիկտը:

Ավելի վաղ Էմբեր Հերդը Ջոնի Դեփին ամուսնալուծության դիմում էր ներկայացրել: Նրանց ամուսնությունը տևել է մոտ մեկ տարի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am