Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Գյումրիում կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը

Գյումրիում կշարունակվի Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը

ԳՅՈՒՄՐԻ, 27 ՄԱՅԻՍԻ,  ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում շարունակվում են Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստերը: Դատական այս նիստը հետաձգվել էր մեկ շաբաթով. դատարանը մայիսի 13-ին կայացած նիստի ընթացքում բավարարեց Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան, փաստաբան Լուսինե Սահակյանի միջնորդությունը՝ հաջորդ դատական նիստը 1 շաբաթով հետաձգելու վերաբերյալ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախապատրաստվում է միջնորդություն, որը բավական երկար ժամանակ է պահանջում: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Լուսինե Սահակյանից, չնայած գործի հանգամանքներից ելնելով միջնորդության մասին դեռ վաղ է խոսել, սակայն փաստաբանը նշեց, որ խոսքը վերաբերում է քաղհայցով դատարանին դիմելու միջնորդությանը:

Նախորդ նիստի ընթացքում դատարանը մերժեց Ավետիսյանների իրավահաջորդների  շահերի պաշտպան փաստաբան Արայիկ Զալյանի միջնորդությունը Ավետիսյանների 5 հարևաններին դատակոչելու վերաբերյալ: Դատարանն այս միջնորդությունը մերժեց, փոխարենը բավարարեց փաստաբան Միհրան Պողոսյանի՝ 102-րդ ռազմաբազայի ծառայող Աշոտ Կարապետյանին դատակոչելու միջնորդությունը: Ըստ փաստաբանի՝ Աշոտ Կարապետյանը եղել է այն անձը, ով ոչ միայն մասնակցել է Պերմյակովի հետախուզման գործընթացին, այլ նաև առաջիններից է դեպքից հետո տեսել Պերմյակովին: Դատարանը« կարևոր համարելով վկայի ցուցմունքը,  բավարերեց այն: Նիստին միջնորդությամբ հանդես եկավ նաև պաշտպանական կողմը՝ պաշտպան Էդուրադ Աղաջանյանը դիմեց դատարանին գործով որոշ իրեղեն ապացույցներ գործից դուրս բերելու միջնորդությամբ: Դատավոր Հարություն Մովսիսյանն առաջարկեց այդ միջնորդությունը քննարկել խորհրդակցական սենյակում:

Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան« ժամը 06:00-ի սահմաններում« նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը« ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն« այնուհետև` յոթ օր հետո մահացել: Կասկածյալին ռուս սահմանապահները հայտնաբերել են հայ-թուրքական սահմանը հատելու փորձ կատարելիս եւ հանձնել 102-րդ ռուսական բազայի հրամանատարությանը:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու և ավելի անձանց սպանությունը) Վալերի Պերմյակովին քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: ՀՀ քննչական կոմիտեի քննիչները Վալերի Պերմյակովին  մեղադրանք են առաջադրել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ երկու եւ ավելի անձանց դիտավորյալ սպանության համար: Վալերի Պերմյակովն ընդունել է առաջադրված մեղադրանքը: Ռուսական կողմում հարուցված քրեական գործով Պերմյակովը դասալքության եւ զենքի ապօրինի կրման համար օգոստոսի 12-ին դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am