Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ընտրական օրենսգիրքն ընդունվել է լայն կոնսոլիդացիայի պայմաններում. Շարմազանով

 Ընտրական օրենսգիրքն ընդունվել է լայն կոնսոլիդացիայի պայմաններում. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նոր Ընտրական օրենսգիրքն ընդունվել է լայն կոնսոլիդացիայի արդյունքում: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունն ունի 70 պատգամավոր: Եթե մենք հաշվի առնենք, որ քվեարկության օրը մեր խմբակցությունից մի քանի պատգամավոր բացակայում էին, իսկ օրենսգիրքը երրորդ ընթերցմամբ ընդունվել է 102 կողմ ձայներով, ապա կարող ենք ասել, որ այն ընդունվել է լայն կոնսոլիդացիայի պայմաններում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Էդուարդ Շարմազանովը:

Նա հավելեց, որ Ընտրական օրենսգրքին երրորդ ընթերցմամբ կողմ քվեարկողներ եղել են Ազգային ժողովի բոլոր խմբակցություններից՝ բացի ՕԵԿ-ից: «ՀԱԿ-ից կողմ է քվեարկել Լյուդմիլա Սարգսյանը, «Ժառանգություն»-ից՝ Ռուբիկ Հակոբյանը և Ալեքսանդր Արզումանյանը, ԲՀԿ-ից մի քանի պատգամավոր ձեռնպահ է քվեարկել, իսկ մեծ մասը՝ կողմ, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն էլ, բնականաբար, կողմ են քվեարկել»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

Նրա խոսքով՝ սա չի նշանակում, որ իշխանությունները պատրաստ չեն շարունակել քննարկումները իրենց ընդդիմադիր գործընկերների հետ՝ Ընտրական օրենսգրքի շուրջ ավելի լայն կոնսենսուս ապահովելու համար:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am