Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Ադրբեջանական ագրեսիային պետք է վերջ դրվի. Փիթեր Բալաքյան

Ադրբեջանական ագրեսիային պետք է վերջ դրվի. Փիթեր Բալաքյան

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական ագրեսիային պետք է վերջ դրվի: Այս մասին ՀՀ նախագահի 2015 թվականի մրցանակների հանձնման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանը: «Ես կարծում եմ, որ որքան մարդիկ ավելի շատ իրազեկ լինեն Արցախի պատմության մասին, այդքան աշխարհն ավելի շատ կըմբռնի հայկական պատմական ներկայությունն Արցախում: Հուսով եմ, որ սա հիմք կծառայի խաղաղություն հաստատողների համար Ղարաբաղի հարցին ճիշտ դիվանագիտական լուծում տալու հարցում»,-ընդգծեց նա:

ՀՀ Նախագահի հրամանագրով, Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց 2015 թվականի մրցանակը շնորհվել է Փիթեր Բալաքյանին (ԱՄՆ)` գեղարվեստական խոսքի միջոցով Հայոց ցեղասպանությունը՝ որպես համամարդկային խնդիր աշխարհին ներկայացնելու և լուսաբանելու համար:

Ամերիկահայ գրող Փիթեր Բալաքյանն ապրիլի 18-ին արժանացել է Պուլիցերի պոեզիայի մրցանակին` «Օզոնի հանդես» բանաստեղծությունների շարքի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am