Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Apple-ի չինական մատակարարը 60 հազար աշխատողների փոխարինել Է ռոբոտներով. Fox News

Apple-ի չինական մատակարարը 60 հազար աշխատողների փոխարինել Է ռոբոտներով. Fox News

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Hon Hai ընկերությունը (հայտնի Է որպես Foxconn Technology Group), որը կատարում Է Apple-ի պատվերները, մայիսի 25-ին Չինաստանում 60 հազար աշխատողների փոխարինել Է արդյունաբերական ռոբոտներով: Այս քայլը նպատակամղված Է երկարաժամկետ հեռանկարում ծախսերի կրճատմանը եւ արտադրանքի թողարկման աճի հնարավորությունն ապահովելուն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Fox News հեռուստաալիքին:

Վերջինիս տեղեկությունների համաձայն՝ խոսքը վերաբերում Է Ցզյանսուի նահանգի Կումշան քաղաքի գործարանին: Ձեռնարկության անձնակազմի թվաքանակը կազմում Էր 110 հազար, իսկ այժմ՝ 50 հազար: Հեռուստաալիքի տվյալներով՝ այս օրինակին պլանավորում են հետեւել Չինաստանի այդ նահանգում գտնվող շուրջ 600 բարձրտեխնոլոգիական ֆիրմաներ: Անցյալ տարի դրանք թողարկել Էին շուրջ 51 մլն նոութբուքեր եւ մոտավորապես 20 մլն սմարթֆոնններ:

Ռոբոտի արժեքն անհամեմատ ավելի բարձր Է բանվորի աշխատավարձից, սակայն ժամանակի ընթացքում այն ծախսածածկվում Է, քանի որ ավտոմատ մեխանիզմը նվազագույն ծախսեր Է պահանջում:

«Ավելի Էժան Է նստում 35 հազար դոլարով ձեռք-մանիպուլյատոր գնելը, քան նվազ արտադրողական աշխատողին պահելը, որը ժամում 15 դոլար Է վաստակում ֆրի կարտոֆիլ պատրաստելով»,-պարզաբանել Է McDonald's ընկերության նախկին ղեկավար Էդվարդ Ռենսին:

1976 թվականին հիմնադրված Apple-ն արտադրում Է iPhone սմարթֆոններ, iPad պլանշետներ, iPod երաժշտական փլեյերներ, նոութբուքեր եւ սեղանի iMac համակարգիչներ, ինչպես նաեւ բարձրտեխնոլոգիական այլ տեխնիկա: Կորպորացիան խոշորագույններից մեկն Է աշխարհում, նրա շուկայական կապիտալիզացիան գերազանցում Է 530 մլրդ դոլարը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am