Ադրբեջանը ԼՂ շփման գծում վերսկսել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի շփման գծում ադրբեջանական կողմը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից ու նռնականետից վերսկսել է խախտել կրակի դադարեցման պայմանավորվածությունը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ԼՂՀ ՊՆ հաղորդագրության մեջ ասվում է. «Մայիսի 25-ի կեսօրից հետո և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային և դիպուկահար զինատեսակներից ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից վերսկսել է խախտել նախորդ գիշեր և մինչև կեսօր պահպանված կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններ իրականացնելուց և շարունակել են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն»:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում