Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանյան շուկայում ներկայում թուրքական լոլիկ չկա. գյուղնախարար

Հայաստանյան շուկայում ներկայում թուրքական լոլիկ չկա. գյուղնախարար

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տասն օրերին իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայաստանյան շուկայում թուրքական լոլիկ չկա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, «ՀՀ 2015թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս, հայտարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: «Շատ հաճախ ասում են, որ արտասահմանից, հատկապես Թուրքիայից մեծածավալ լոլիկ է ներկրվում հանրապետություն, այդպիսի խնդիր չկա: Այս տարվա հինգ ամիսներին Հայաստան է ներկվել 190 տոննա լոլիկ, որի մի մասը` Թուրքիայից, որը Վրաստանով է գալիս: Ներկրված լոլիկի վերջին պարտիան Հայաստան է ներկրվել մարտի կեսերին: Վերջին երկու ամսում լոլիկ չի ներկրվել: Մենք վերջին տասը օրերին շուկայում ուսումնասիրություններ ենք կատարել ու թուրքական լոլիկ չենք հայտնաբերել»,-ասաց գյուղնախարարը:

Նրա խոսքով` Հայաստանում առկա ջերմոցային տնտեսությունները հնարավորություն են տալիս արտադրելու այնքան լոլիկ, որ բավարարվի երկրի սեզոնային պահանջարկը և մեծ ծավալի արտահանում կատարվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am