Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

ԱՄՆ Պետդեպը փաստել է. շփման գծում միջադեպերը հետաքննող մեխանիզմների ներդրմանը դեմ է Ադրբեջանը

ԱՄՆ Պետդեպը փաստել է. շփման գծում միջադեպերը հետաքննող մեխանիզմների 
ներդրմանը 
դեմ է Ադրբեջանը

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է երկու ամերիկացի դիվանագետների ճեպազրույցի սղագրությունը, որի ընթացքում Պետքարտուղարության ավագ պաշտոնյաները, որոնց անունները չեն նշվում, պատասխանել են լրագրողների հարցերին և իրենց դիտարկումները հնչեցրել մայիսի 16-ին Վիեննայում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպման արդյունքների վերաբերյալ:  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Պետքարտուղարության պաշտոնական կայքը, առաջին ավագ պաշտոնյան նշել է, որ 1994-ին ձեռք բերված հրադադարից հետո թեև ղարաբաղյան հակամարտությունն ընդունված է սառեցված հակամարտություն անվանել, սակայն այն հեռու է սառեցված լինելուց: Նա ավելացրել է, որ այս տարվա ապրիլի 2-5-ը տեղի ունեցած քառօրյա պատերազմում կողմերը տվել են շուրջ 350 զոհ, այդ թվում խաղաղ բնակիչների շրջանում: Ըստ Պետդեպի պաշտոնյայի,  Վիեննայում տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպման խնդիրն էր համոզվել, որ կողմերը հավատարիմ են մնում 1994 թվականի հրադադարի համաձայնագրին, ինչպես նաև մշակել վստահության ամրապնդման որոշակի միջոցառումներ։

Վերջինս նշել է նաև, որ իրենք ցանկանում են տեսնել բանակցային գործընթացի շարունակությունը, որի արդյունքում կողմերին կհաջողվի համապարփակ լուծում գտնել հակամարտությանը:

Ըստ պաշտոնյաների վերլուծության` Վիեննայում կայացած բանակցություններում երկու կողմն էլ ընդգծել են, որ ստատուս քվոյի պահպանումն անընդունելի է և որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել դեպի հարցի կարգավորումը: 

Ճեպազրույցում անդրադարձ է կատարվել նաև դիտորդների խնդրին, մասնավորապես, Պետքարտուղարության պաշտոնյան նշել է, որ ներկայիս 6 դիտորդները կարևոր խնդիր չեն լուծում, և անհրաժեշտ է ավելացնել նրանց թիվը, ինչպես նաև ներդնել շփման գծում հրադադարի խախտումներն ու միջադեպերը հետաքննող մեխանիզմներ։ Ամերիկացի դիվանագետն ընդգծել է, որ այս միջոցառումներին դեմ է Ադրբեջանը, և Վիեննայի բանակցությունների նպատակն է եղել նաև Ադրբեջանի մոտեցումը փոխելը։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am