Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Արտակ Զաքարյանը և Իտալիայում ՀՀ դեսպանը կարևորել են հայ-իտալական միջխորհրդարանական հարաբերությունները

Արտակ Զաքարյանը և Իտալիայում ՀՀ դեսպանը կարևորել են հայ-իտալական 
միջխորհրդարանական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը մայիսի 24-ինընդունել է Իտալիայի Հանրապետությունում ՀՀ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանին: Զրուցակիցները երկու պետությունների հարաբերությունների զարգացման համատեքստում կարեւորել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, քաղաքական ակտիվ երկխոսության խթանումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի աշխատակազմից՝ հավելելով. «Հանձնաժողովի նախագահը շնորհավորել է դեսպանին նշանակման առթիվ եւ համոզմունք հայտնել, որ իր պաշտոնավարման տարիներին դեսպանը կանի առավելագույնը` զարգացնելու հայ-իտալական բարձր մակարդակի հարաբերությունները:

Երկու պետությունների հարաբերությունների զարգացման համատեքստում կարեւորվել է միջխորհրդարանական հարաբերությունների զարգացումը, քաղաքական ակտիվ երկխոսության խթանումը:

Նշվել է, որ Իտալիայի Հանրապետության խորհրդարանի հետ երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում առկա են լավ աշխատանքային եւ գործընկերային հարաբերություններ: Մասնավորապես կարեւորվել է ԵԽԽՎ-ում, ԵԱՀԿ ԽՎ-ում, ՆԱՏՕ ԽՎ-ում, Եվրոպական խորհրդարանում Իտալիայի պատգամավորների հետ ակտիվ համագործակցությունը եւ դեսպանության գործուն աջակցությունն այդ հարցում:

Հանդիպման ընթացքում կարեւորվել է նաեւ համագործակցության ակտիվացումը առեւտրատնտեսական, մշակութային, զբոսաշրջության եւ ներդրումների խրախուսման ուղղություններով:

Արտակ Զաքարյանը հույս է հայտնել, որ դեսպանն իր գործունեության ընթացքում աջակից կլինի միջխորհրդարանական հարաբերությունների առավել ակտիվացմանը, ինչպես նաեւ Իտալիայի Հանրապետության խորհրդարանում ՀՀ Աժ հանձնաժողովի նախաձեռնությունների խթանմանը»: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am