Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայաստանը շահագրգիռ է Գերմանիայի հետ հարաբերությունների խորացմամբ. Շարմազանով

Հայաստանը շահագրգիռ է Գերմանիայի հետ հարաբերությունների խորացմամբ. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը կարևորում է  Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ հարաբերությունների զարգացումը բոլոր ուղղություններով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսին: «Տիկին Բուլմահնը Հայաստան է եկել իմ հրավերով, այսօր տեղի ունեցան նրա հանդիպումները խորհրդարանում, մենք կներկայացնենք դրանց արդյունքները: Վաղը նա հանդիպումներ կունենա Արտաքին գործերի նախարարի ու Նախագահի հետ: Պետք է ասել, որ երկու կողմն էլ կարևորում են միջխորհրդարանական համագործակցությունը: Մենք կարևոր ենք համարում նաև երկկողմ հարաբերությունների զարգացումը Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում»,-ասաց Շարմազանովը:

Նա նկատեց, որ Գերմանիան ԵՄ անդամ այն երկրներից է, որը կարևոր գործընկեր է Հայաստանի Հանրապետության համար: «Ավելորդ չէ նշել, որ Գերմանիան ԱՄՆ-ից հետո համարվում է երկրորդ դոնոր երկիրը, ու բազմաթիվ ծրագրեր կան, որ նրանց օժանդակությամբ իրականանում են Հայաստանում»,-նշեց ԱԺ փոխնախագահը: Շարմազանովը տեղեկացրեց, որ գերմանացի իր գործընկերոջ հետ քննարկել են նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների անցկացման, դրանց արդյունքների, ժողովրդավարական բարեփոխումների շարունակական անցկացման վերաբերյալ հարցեր: «Ես վերահաստատել  եմ, որ Հայաստանում ժողովորդավարական արժեքները, կոռուպցիայի դեմ պայքարն այլընտրանք չունեն: Հայաստանը պետք է անշեղորեն շարժվի ժողովրդավարության զարգացման ճանապարհով»,-հավելեց պատգամավորը:

Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին` Շարմազանովն ընդգծեց, որ տարածաշրջանային անվտանգության հիմնախնդրով մտահոգ Գերմանիայի ներկայացուցչին ինքը փոխանցել է տեսակետը, որ Հայաստանը բացառապես կայունության կողմնակից է: «Խոսք է գնացել նաև ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, նրան են ներկայացվել հստակ փաստեր Ադրբեջանի ագրեսիայի ու հանցագործությունների վերաբերյալ, այդ թվում` զինվորների ու խաղաղ բնակչության հանդեպ իրականացված խոշտանագումների մասին»,-տեղեկացրեց Շարմազանովը:

Կարևորելով Մինսկի խմբի ձևաչափով հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը` Շարմազանովը իր գործընկերոջը հույս է հայտնել, որ վստահության և մոնիտորինգի մեխանիզմների ներդրումը թույլ կտա առանց հավասարության նշան դնելու ասել, թե ով է խախտում հրադադարն ու խաթարում խաղաղությունը:

Բացի այդ` ԱԺ փոխխոսնակը շնորհակալություն է հայտնել Բունդեսթագի փոխանախագահին Հայոց ցեղասպանության բանաձևի շուրջ տարված աշխատանքների համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am