Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վիկտոր Խրիստենկոն գլխավորել է ԵԱՏՄ-ի Գործարար խորհուրդը

Վիկտոր Խրիստենկոն գլխավորել է ԵԱՏՄ-ի Գործարար խորհուրդը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) կոլեգիայի նախկին նախագահ Վիկտոր Խրիստենկոն ընտրվել Է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Գործարար խորհրդի նախագահ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ղազախստանի ձեռնարկատերերի ազգային պալատի՝ «Աթամեքեն»-ի վարչության նախագահ Աբլայ Միրզահմետովը:

«Այսօր կայացել Է ԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի նախագահության երկրորդ նիստը, որտեղ որոշում Է ընդունվել սահմանել Խորհրդի նախագահի պաշտոն: Այդ պաշտոնում չորս տարի ժամկետով ընտրվել Է Վիկտոր Բորիսի Խրիստենկոն»,-ասել Է նա:

ԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի ստեղծման մասին համաձայնագիրն ստորագրվել Է 2015 թվականի մայիսին՝ Աստանայի ութերորդ տնտեսական համաժողովի արդյունքներով:

Որպես Գործարար խորհրդի հիմնադիրներ են հանդես եկել Ղազախստանի ձեռնարկատերերի ազգային պալատը՝ «Աթամեքեն»-ը, Ռուսաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միությունը, Բելառուսի «Արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի համադաշնություն» ոչ առեւտրային կազմակերպությունների միությունը, Հայաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի (գործատուների) միությունը, Ղրղզստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միությունը:

Խրիստենկոն դարձել Է Գործարար խորհրդի առաջին նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am