Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Արտ ֆեստ 2016»-ը կնվիրվի Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին

«Արտ ֆեստ 2016»-ը կնվիրվի Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարապի լճում հունիսի 2-ին տեղի կունենա «Արտ ֆեստ 2016» միջազգային երիտասարդական փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Փառատոնը նվիրվում է Հայաստանի Հանրապետության անկախության 25 ամյակին:

Կատարումներով հանդես կգան սիրված երգիչներ Ֆորշը,Սոֆի Մխեյանը, Արսեն Գրիգորյանը (Մրո), Սոնա Շահգելդյանը, Նարե Գրիգորյանը, «Ապրել խաղաղ»  նախագիծը, ինչպես նաև «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ ղեկավարությամբ Գագիկ Գինոսյանի:
«Ես սիրում եմ «Արտ ֆեստ» փառատոնը, քանի  որ այն երիտասարդները, ովքեր կցանկանային իրենց ստեղծագործությունները  ցուցադրել, հնարավորություն են ստանում: «Արտ ֆեստն»  ընձեռում է այդ հնարավորությունը:  Գուցե  և պատահի այնպես, որ մասնագիտական հանձնախմբի կարծիքը չհամնընկնի հեղինակի կամ նրա շրջապատի կարծիքի հետ, բայց դա նշանակություն չունի, կարևորը, որ մարդ կարողանա ինքնաարտահայտվել: Ինձ համար շատ կարևոր է, որպեսզի մենք մարդկանց ինքնադրսևորվելու հնարավորություն տանք: Թող լինի «Արտ ֆեստ» փառատոնը, թող երիտասարդները կարողանան լավ, վատ, սխալ, ճիշտ, բայց ինքնաարտահայտվեն: Երբ նրանք խոսում են, ցույց են տալիս իրենց արվեստը, իրենք իրենց էլ են լսում, տեսնում, և կազմում  իրենք իրենց  մասին կարծիք: Եթե խելացի են, կարող են գնալ դրանով առաջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է «Արտ ֆեստ» փառատոնի հանձնախմբի անդամ, ԵԹԿՊԻ թատրոնի ֆակուլտետի դեկան, ռեժիսոր, պրոֆեսոր Աննա Հեքեքյանը:

«Արտ ֆեստ 2016» միջազգային երիտասարդական փառատոնն ընդգրկում է արվեստի հետևյալ տեսակները՝ թատերական արվեստ, կինոարվեստ, երգարվեստ, հագուստի մոդելավորում, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ։
Այս տարի փառատոնն ընթանալու է հունիսի 2-12-ը՝ Երևանյան մշակութային օջախներում (բոլոր միջոցառումների մուտքն անվճար է):


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am