Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԵԱՏՄ-ԵՄ համագործակցության նպատակը պետք է լինի Ատլանտյանից Խաղաղ օվիկանոս միասնական տնտեսական տարածքի ստեղծումը

ԵԱՏՄ-ԵՄ համագործակցության նպատակը պետք է լինի Ատլանտյանից Խաղաղ օվիկանոս 
միասնական տնտեսական տարածքի ստեղծումը

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության միջև համագործակցության ամրապնդումը կարող է կարևոր գործոն դառնալ ողջ մայրցամաքի տնտեսական զարգացման համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Հայաստանում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ հայտարարեց Ղազախստանի վարչապետ Կարիմ Մասիմովը: «Մեր միությունը ձևավորվել է որպես բաց տնտեսական միավորում: Միևնույն ժամանակ մենք պետք է շեշտը դնենք տեխնոլոգիապես զարգացած և ներդրումային գրավչություն ունեցող երկրների ու միությունների հետ համագործակցության վրա: ԵԱՏՄ և ԵՄ համագործակցության երկարաժամկետ նպատակը պետք է լինի միասնական տնտեսական տարածքի ձևավորումը Ատլանտյանից մինչև Խաղաղ օվկիանոս: Այս մասին բազմիցս հայտարարել է մեր երկրի նախագահ Նորսուլթան Նազարբաևն ու Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը»,-ասաց Կարիմ Մասիմովը: Պաշժտոնյան շեշտեց, որ զազախական կողմը ինտեգրացիոն գործընթացները դիտարկում է երկրների համար հնարավորություն դառնալ «կապող օղակներ» Արևելքի ու Արևմուտքի միջև, ինչպես նաև համաշխարհային տնտեսության մրցունակ բաղադրիչ:

Մասիմովը հիշեցրեց, որ Ղազախստանը, ստանձնելով խորհրդի նախագահությունը, 2016-ը հռչակել է երրորդ երկրների և առանցքային ինտեգրացիոն միավորումների հետ հարաբերությունների խորացման տարի:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հետ հայտարարությամբ հանդես գալով` Մասիմովը տեղեկացրեց, որ Խորհրդի նիստում քննարկել են կարևոր հարցեր` Աստանայում մայիսի 31-ին կայանալիք ԵԱՏՄ երկրների նախագահների հանդիպմանն ընդառաջ: Նա նաև հայտնեց, որ  օգոստոսի 12-ին Սոչիում, իսկ հոկտեմբերի 28-ին Մինսկում կկայանան Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am