Life

«Եվրատեսիլ 2016» մրցույցի եզրափակիչ փուլը հեռարձակվելու է մրցույթի YouTube-ի պաշտոնական էջով

1 րոպեի ընթերցում

«Եվրատեսիլ 2016» մրցույցի եզրափակիչ փուլը հեռարձակվելու է մրցույթի  YouTube-ի պաշտոնական էջով

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շվեդիայում կայանալիք «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույցի եզրափակիչ փուլը հեռարձակվելու է Եվրատեսիլի YouTube-ի պաշտոնական էջով` Eurovision YouTube Channel-ով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով eurovision.tv-ին:

Նախատեսվում է, որ YouTube-ով մրցույթի հեռարձակումը հնարավորություն կտա միլիոնավոր երաժշտասերներին ու երկրպագուներին հետևել համերգային ծրագրին: Մրցույթի գլխավոր փուլի ավարտից հետո Եվրատեսիլի YouTube-ի պաշտոնական էջում առանձին-առանձին կտեղադրվի մասնակիցների ելույթների տեսագրությունները:

Նշենք, որ «Եվրատեսիլ 2016» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող Իվետա Մուկուչյանը կիսաեզրափակչում փայլուն ելույթից հետո հանդես է գալու այսօր` մայիսի 14-ին կայանալիք եզրափակչում` 26 համարի ներքո: Նա ներկայացնում է «LoveWave» երգը:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում