Մշակույթ

16 պատանի կպայքարի Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հաղթողի կոչման համար

2 րոպեի ընթերցում

16 պատանի կպայքարի Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հաղթողի կոչման համար

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:16 պատանի կպայքարի մեծանուն հայ կոմպոզիտորԷդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հաղթողի կոչմանհամար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մրցույթի կազմակերպիչ Հայաստանի կոմպոզիտորների միությունից, այս տարի մրցութային փուլը կկայանամայիսի 10-ին կոմպոզիտորների միության դահլիճում: 16 հայ պատանիները կընդգրկվեն երկու ենթախմբերում (8-13 տարեկաններ՝ կրտսեր ենթախումբ, 14-18 տարեկաններ՝ ավագ):Մայիսի 12-ին՝ Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, կոմպոզիտորների միության դահլիճում կկայանա մրցույթի գալա-համերգն ու մրցանակաբաշխությունը:

Մրցույթի ժյուրիի կազմում ընդգրկված են կոմպոզիտորներՏիգրան Մանսուրյանը, Երվանդ Երզնկյանը, Մարտին Վարդազարյանը, Վարդան Աճեմյանը,Վահրամ Բաբայանը, Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյաննու Է. Միրզոյանի անվան մրցույթի նախաձեռնության հեղինակ Էդմոնդ Մակարյանը: Մրցույթն իրականանում է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Հայաստանի կոմպոզիտորների միությունը2014 թվականից երրորդ տարին անընդմեջ կազմակերպում էպատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթ, որը կրում է մեծանուն հայ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանիանունը:Մրցույթի նպատակն է բացահայտել շնորհալի երեխաներին՝տալով նրանց հնարավորություն ցուցադրելու իրենց ստեղծագործություններն ու լինելու մասնիկը հայկական մեծ կոմպոզիտորական դպրոցի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում