Երևանում՝ 11:07,   6 Հունիս 2024

Ֆիլհարմոնիկը Միրզոյանի 95-ամյակին նվիրված համերգ կներկայացնի

Ֆիլհարմոնիկը Միրզոյանի 95-ամյակին նվիրված համերգ կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 20-րդ դարի  հայ մեծ կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին նվիրված հոբելյանական համերգ կներկայացնի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀԱՖՆ մամուլի ծառայությունից, համերգը տեղի կունենա մայիսի 12-ին Արամ Խաչատրյան համերգասրահում: Կհնչեն մեծ կոմպոզիտորի հայտնի ու սիրված ստեղծագործությունները:

Էդվարդ Միրզոյանը ծնվել է 1921 թ. Վրաստանի Գորի քաղաքում: 1941թ. ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը՝ Վարդգես Տալյանի դասարանը: 1946-48թթ կատարելագործվել է Մոսկվայի հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում: 1948-ից դասավանդել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում: Բազմաթիվ ստեղծագործությունների հեղինակ է: Նրա աշակերտներից են եղել կոմպոզիտորներ Ստեփան Ջրբաշյանը, Ջիվան Տեր-Թադևոսյանը, Կոնստանտին Օրբելյանը, Ավետ Տերտերյանը, Խաչատուր Ավետիսյանը, Ռոբերտ Ամիրխանյանը և ուրիշներ: 1988թ. արժանացել ՀՀ մշակույթի նախարարության Արամ Խաչատրյանի անվան մրցանակի: 1963թ. արժանացել է Հայաստանի, 1981թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: 2013թ-ից Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տունը անվանվել է Էդվարդ Միրզոյանի անունով, իսկ Երևանում ստեղծվել է կոմպոզիտորի անվան լարային քառյակ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am