Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Հալեպում ՌԴ հյուպատոսությունը գնդակոծվել է. զոհեր և վիրավորներ չկան

Հալեպում ՌԴ հյուպատոսությունը գնդակոծվել է. զոհեր և վիրավորներ չկան

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսարանը գնդակոծության է ենթարկվել, զոհեր և վիրավորներ չկան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ТАСС-ը` այս մասին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը: «Ապրիլի 28-ին Մոսկվայի ժամանակով 15:00-ին Հալեպում Ռուսաստանի Դաշնության գլխավոր հյուպատոսության կառույցը հայտնվել է կրակահերթերի տակ»,-մեկնաբանել են նախարարությունից: «Արկերից մեկն ընկել է ռուսական դիվանագիտական առաքելության շենքի վրա, երեքից ավելին էլ` ցանկապատից դուրս: Նյութական վնասներն արդեն հաշվարկվել են»,-հավելել են ՌԴ ԱԳՆ-ից: Համաձայն տեղեկությունների` հյուպատոսարանը գնդակոծվել է Ջաբհաթ ալ Նուսրա խմբավորման կողմից:

Անվտանգության նկատառումներից ելնելով` Հալեպում Ռուսաստանի հյուպատոսությունը դադարեցրել է իր գործունեությունը 2013 թվականի հունվարին և մասնակիորեն տեղափոխվել է Դամասկոս: Ներկայում դիվանագիտական առաքելությունը պահպանվում է սիրիական տեխնիկական անձնակազմի կողմից:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am