Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Կիպրոսն աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերին

 Կիպրոսն աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը դատապարտել Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը` այն բնութագրելով որպես «մարդկության պատմության ամոթ»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կիպրոսի նախագահի ուղերձում մասնավորապես նշվում է, որ այդ երկրի կառավարությունն իր լիակատար համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին: «Մենք աջակցում ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ջանքերին»,- ասել է Նիկոս Անաստիադեսը:

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությանը ելույթ է ունեցել նաև Կիպրոսի խորհրդարանի խոսնակ Իաննակիս Օմիրուն` շեշտելով, որ Ցեղասպանության ճանաչումը կոչված է կանխելու մարդկության դեմ նմանատիպ հանցագործությունների կրկնությունը:

Օմիրուն դատապարտել էթնիկ զտումների Թուրքիայի քաղաքականությունը և իր համերաշխությունը հայտնել հայ ժողովրդի, ինչպես նաև Ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:

«Կիպրոսի Հանրապետությունը կանգնած է հայ ժողովրդի կողքին  արդարության և ցեղասպանության ճանաչման իր գործում»,- նշել է Օմիրուն` հիշեցնելով, որ Կիպրոսի խորհրդարանը ընդունել է մի շարք բանաձևեր Հայոց ցեղասպանության հարցով, այդ թվում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձևը:

Կիպրոսի խորհրդարանի խոսնակը շեշտել է, որ բոլոր քաղաքակիրթ պետությունները պետք է ճանաչեն Հայոց ցեղասպանությունը, քանի որ անցյալը չի կարող մնալ անպատիժ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am