Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

ԼՂ հակամարտության մասին Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները պատերազմի կոչ են. Լավրով

ԼՂ հակամարտության մասին Թուրքիայի իշխանությունների հայտարարությունները 
պատերազմի կոչ են. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Լառնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ Թուրքիայի ներկայիս իշխանությունների վերջին հայտարարությունները համարում է բացարձակապես անընդունելի: «Ես կարծում եմ, որ Թուրքիայի ղեկավարության կողմից հնչեցրած հայտարարությունները բացարձակապես ընդունելի չեն մեկ շատ հստակ պատճառով, քանի որ դրանք ոչ թե  խաղաղության կոչեր են, այլ պատերազմի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտարարեց ՌԴ ԱԳ նախարարը Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ:

Լավրովը հավելեց, որ պաշտոնական Անկարայի հայտարարությունները հակամարտությունը ռազմական ուժով լուծելու կոչեր էին, ինչը արմատապես հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև ողջ միջազգային հանրության դիրքորոշմանը: «Մենք, ցավոք սրտի, արդեն համակերպվել ենք Թուրքիայի ներկայիս իշխանությունների նմանատիպ երևակայություններին»,-ավելացրեց պաշտոնյան:

ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 21-22-ը ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով Հայաստանում է: Նրան կընդունի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Պաշտոնական այցելության շրջանակներում Սերգեյ Լավրովն արդեն այցելել է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am