Արցախ

ԼՂՀ արտգործնախարարը մեկնաբանել է «Լավրովի» փաստաթղթի վերաբերյալ շրջանառվող լուրերը

1 րոպեի ընթերցում

ԼՂՀ արտգործնախարարը մեկնաբանել է «Լավրովի» փաստաթղթի վերաբերյալ շրջանառվող լուրերը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:Արտաքին քաղաքականության մշակման և իրականացման գործում Արցախն առաջնորդվում է ոչ թե ԶԼՄ-ների հրապարակումներով, այլ բացառապես պաշտոնական հայտարարություններով։ Այդ մասին ապրիլի 21-ին ԼՂՀ ԱԺ լիագումար նիստում կայացած՝ օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը պատասխանելով ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ, պատգամավոր Արթուր Թովմասյանի հարցին՝ ռուսական «Իզվեստիա» թերթի հրապարակմամբ շրջանառվող այն տեղեկատվության վերաբերյալ, որ գոյություն ունի հակամարտության կարգավորման «Պուտինի» կամ«Լավրովի»փաստաթուղթ:

«Մեր քաղաքականությունն իրականացնելիս մենք չենք առաջնորդվում մամուլի հրապարակումներով: Կոչ կանեի որպեսզի բոլորն էլ որպես հիմք ընդունեին միայն պաշտոնական հայտարարությունները»,- ընդգծել է ԼՂՀ արտգործնախարարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում