Քաղաքականություն

Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամը դատապարտում է Արդբեջանի ագրեսիան

1 րոպեի ընթերցում

 Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամը դատապարտում է Արդբեջանի ագրեսիան

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության խորհրդարանի անդամ Վիրենդա Շարման ՄԹ-ի կառավարությանն ուղղված իր հայտարարության մեջ կոչ է անում սանձահարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ ստիպելով դադարեցնել ռազմական գործողությունները, որով նա փորձում է ուշադրությունը շեղել իր ներքին խնդիրներից: Այս մասին «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՅԴ Միացյալ Թագավորության մարմնից:

«Հարավային Կովկասում հակամարտության վերսկսումը վտանգի տակ կդնի հազարավոր մարդկանց կյանքը, և պետք է պարզ դառնա, որ Միացյալ Թագավարությունը չի աջակցում կամ աչք չի փակում ադրբեջանցիների ագրեսիայի վրա: 1994-ին քայլ արվեց դեպի խաղաղություն, բայց այսօր Լեռնային Ղարաբաղի շփման գծում հարձակումները ենթադրում են հետքայլ այս կարևոր հարցում: Խաղաղ բնակչությանը սպառանցող վտանգն արագ կարգավորման հարցը դարձնում է կարևոր առավել քան երբևէ, իսկ երեխայի մահը ողբերգություն է, որից պետք է խուսափենք: Որպես Հայաստանի բարեկամ` ես հույս ունեմ, որ Ալիևը կդադարեցնի զինտեխնիկայի կիրառումը, որն անում է` փորձելով շեղել ուշադրությունը ներքին հարցերից»,-նշել է խորհրդարանականը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում