Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հռոմի պապը Հունաստանից 12 փախստականի իր հետ կտանի Իտալիա

 Հռոմի պապը Հունաստանից 12 փախստականի իր հետ կտանի Իտալիա

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վատիկանը պաշտոնապես հաստատել է, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, ով այցելել է Հունաստանի Լեսբոս կղզում գտնվող փախստականներին, 12 փախստականի իր հետ կտանի Իտալիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Associated Press լրատվական գործակալությունը:

«Վատիկանը հաստատել է, որ Հռոմի պապը 12 սիրիացի մուսուլման փախստականի, այդ թվում և 6 երեխայի, կբերի Իտալիա»,- գրում է լրատվամիջոցը:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ապրիլի 16-ին պատմական այցով ժամանել է Հունաստանի Լեսբոս կղզի` իր աջակցությունը ցուցաբերելու այնտեղ գտնվող ներգաղթյալներին, ովքեր լավ կյանքի ակնկալիքով փորձում են հասնել հյուսիսային Եվրոպա:

Դեպի Լեսբոս ուղևորության ընթացքում ինքնաթիռում Ֆրանիսկոսը նշել է. «Այս ճանապարհորդությունն առանձնանում է տխրությամբ... Մենք ականատեսն ենք լինելու Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրանցված վատագույն մարդկային աղետին: Մենք կտեսնենք շատ մարդկանց, ովքեր տառապում ենք, փախչում ու չգիտեն, թե ուր գնան: Մենք նաև գնալու ենք գերեզման` ծով: Այնքան շատ մարդիկ այդպես էլ չկարողացան հասնել կղզի»:

Վատիկանից հայտնել են, որ Հռոմի պապի այցը մարդասիրական և կրոնական բնույթ ունի և չպետք է դիտարկվի, որպես արտաքսման քաղաքականությանն ուղղված քննադատություն: Այդուհանդերձ, Վատիկանի ներկայացուցիչ կարդինալ Անտոնիո Մարիա Վեգլիոն նշել է, որ փախստականների վերաբերյալ ԵՄ-Թուրքիա համաձայնությունը վերաբերում է ներգաղթյալներին որպես առևտրի առարկա և չի ճանաչում նրանց արժանապատվությունը որպես մարդկային էակ:

Այցի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Համայն ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսի և Աթենքի ու համայն Հելլադայի Հերոնիմոս Բ արքեպիսկոպոսի հետ Հունաստանի Լեսբոս կղզում համատեղ հռչակագիր են ստորագրել: Հռչակագրով կոչ է արվում միջազգային հանրությանը պահպանել մարդկային կյանքը որպես առաջնահերթություն և երկարացնել ժամանակավոր ապաստարանը բոլոր նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am