Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հռոմի պապը փախստականների հարցով հռչակագիր է ստորագրել Հունաստանում

Հռոմի պապը փախստականների հարցով հռչակագիր է ստորագրել Հունաստանում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Համայն ուղղափառ եկեղեցու պատրիարք Բարդուղիմեոսի և Աթենքի ու համայն Հելլադայի Հերոնիմոս Բ արքեպիսկոպոսի հետ Հունաստանի Լեսբոս կղզում համատեղ հռչակագիր են ստորագրել: Հռչակագրով կոչ է արվում միջազգային հանրությանը պահպանել մարդկային կյանքը որպես առաջնահերթություն և երկարացնել ժամանակավոր ապաստարանը բոլոր նրանց համար, ովքեր դրա կարիքն ունեն: Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Associated Press գործակալությունը:

Հռչակագիրը կոչ է անում քաղաքական ղեկավարներին «գործի դնել բոլոր միջոցները` երաշխավորելու, որ անհատներն ու համայնքները` այդ թվում և քրիստոնյաները, մնան իրենց հայրենիքներում և վայելեն խաղաղության և անվտանգության մեջ ապրելու հիմնարար իրավունքը»: Նշվում է, որ երեք կրոնական առաջնորդների հանդիպումը նպատակ է ունեցել «քաջություն և հույս տալ բոլոր այն փախստականներին, ովքեր ունեն դրա կարիքն ու նաև բոլոր այն մարդկանց, ովքեր ընդունել ու աջակցել են նրանց»:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ապրիլի 16-ին պատմական այցով ժամանել է Հունաստանի Լեսբոս կղզի` իր աջակցությունը ցուցաբերելու այնտեղ գտնվող ներգաղթյալներին, ովքեր լավ կյանքի ակնկալիքով փորձում են հասնել հյուսիսային Եվրոպա:

Դեպի Լեսբոս ուղևորության ընթացքում ինքնաթիռում Ֆրանիսկոսը նշել է. «Այս ճանապարհորդությունն առանձնանում է տխրությամբ... Մենք ականատեսն ենք լինելու Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո գրանցված վատագույն մարդկային աղետին: Մենք կտեսնենք շատ մարդկանց, ովքեր տառապում ենք, փախչում ու չգիտեն, թե ուր գնան: Մենք նաև գնալու ենք գերեզման` ծով: Այնքան շատ մարդիկ այդպես էլ չկարողացան հասնել կղզի»:

Վատիկանից հայտնել են, որ Հռոմի պապի այցը մարդասիրական և կրոնական բնույթ ունի և չպետք է դիտարկվի, որպես արտաքսման քաղաքականությանն ուղղված քննադատություն: Այդուհանդերձ, Վատիկանի ներկայացուցիչ կարդինալ Անտոնիո Մարիա Վեգլիոն նշել է, որ փախստականների վերաբերյալ ԵՄ-Թուրքիա համաձայնությունը վերաբերում է ներգաղթյալներին որպես առևտրի առարկա և չի ճանաչում նրանց արժանապատվությունը որպես մարդկային էակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am