Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Հայկական զինուժի ունեցած գերժամանակակից զինատեսակների մասին շատերը կերազեին. Արծրուն Հովհաննիսյան

 Հայկական զինուժի ունեցած գերժամանակակից զինատեսակների մասին շատերը կերազեին. 
Արծրուն Հովհաննիսյան

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 80-ականների զենքերի կողքին մենք ունենք այնպիսի գերժամանակակից զինատեսակներ, որոնց մասին շատերը կերազեին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Պաշտպանության նախարարությունում լրագրողների հետ հանդիպմանը նշեց Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

«Պետք չէ շահարկել այդ հարցը: Աշխարհի առաջատար բանակների, հատկապես ցամաքային զինատեսակների 90 տոկոսը  80-ականների են:  Ի վերջո, հակառակորդի կողմից գովազդվող նորագույն զենքերը, որոնցով փորձում էին ահ ու սարսափ առաջացնել, գործնականում միշտ չէ, որ արդյունավետ են: Մեր 80-ականների, միգուցե, որոշ տեղերում, նաև 70-ականների զինատեսակների կողքին կան այնպիսի գերժամանակակից զենքեր, որոնց մասին շատերը կերազեին: Դրանից բացի, չափոփոշիչ չէ, թե որ թվականի արտադրության զինատեսակ է կիրառվել: Խնդիրը այդ զինատեսակների արդյունավետ կիրառման մեջ է: Նորից եմ հորդորում, այդ քննադատությունները կատարեք փաստարկված»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am