Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

Ադամը Շիֆը դատապարտել է Լոս Անջելեսում հայ ընտանիքի հասցեին հնչեցված սպառնալիքը

 Ադամը Շիֆը դատապարտել է Լոս Անջելեսում հայ ընտանիքի հասցեին հնչեցված սպառնալիքը

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Կենգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամը Ադամ Շիֆը մտահոգություն է հայտնել Լոս Անջելեսում սեփական տանից հայկական դրոշ կախելու հետևանքով հայ ընտանիքին սպառնալու փաստի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ասպարեզ» պարբերականը:

«Ատելության այդ գործողությունը տեղ չունի մեր հասարակությունում: Մտահոգ եմ, որ որևէ մեկը կարող է սպառնալիքի ենթարկվել իր հայկական ծագման համար»,- նշել է Շիֆը: Նա նշել է, որ կատարվածը հատկապես դատապարտելի է, եթե հաշվի առնենք, որ ԼՂ հակամարտությունում բախումները տեղի էին ունեցել վերջերս, իսկ մի քանի օրից Հայոց ցեղասպանության տարելիցն է:

Լոս Անջելեսում բնակվող Հասմիկ Չաթալյանը սպառնալիքներով նամակ է ստացել իր տանից Հայաստանի Հանրապետության դրոշը կախելու փաստի առչնությամբ: Այս միջադեպն արդեն իսկ հետաքննում է Լոս Անջելեսի ոստիկանությունը:

Ի պատասխան ստացած սպառնալիքների` Չաթալյանների ընտանիքը չի հանել Հայաստանի դրոշը, փոխարենը կախել է ևս մեկը` հորդորելով հարևան հայկական ընտանիքներին անել նույնը: «Ես մեծացել եմ այստեղ, սակայն ես Հայաստանից եմ և հպարտ եմ իմ երկրով: Ես թույլ չեմ տա որևէ մեկին ինձ սովորեցնել, թե ինչպես պետք է սիրել իմ երկիրը»,- ասել է Հասմիկը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am