Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Վրաստանը եւ «Գազպրոմը» համաձայնություն են ձեռք բերել Հայաստան գազի տարանցման շուրջը

Վրաստանը եւ «Գազպրոմը» համաձայնություն են ձեռք բերել Հայաստան գազի տարանցման շուրջը

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը, ինչպես եւ առաջ, կստանա Հայաստանին ռուսական գազի մատակարարումների ընդհանուր ծավալի 10 տոկոսը՝ որպես տարանցման վճար. համապատասխան համաձայնագիրը «Գազպրոմն» արդեն ստորագրել Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Նովոստի Գրուզիա» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի Էներգետիկայի նախարարությունը:     

Կողմերը նախկին պայմաններով համագործակցության շուրջը համաձայնության են եկել վերջին համաձայնագրի ժամկետի լրանալուց երկու ամիս անց: Բանակցությունները ձգձգվում Էին այն պատճառով, որ «Գազպրոմը» պնդում Էր տարանցման վճարը տալ փողով, այլ ոչ թե գազով:   

«Պարտավորագրի տեքստը համաձայնեցված Է: Վրաստանի Էներգետիկայի նախարարությունը Ռուսաստանի ընկերությունից ստացել Է տեքստի հաստատումը»,- նշել են նախարարությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am