Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Շփման գծի հյուսիսային հատվածում տապալվել է ադրբեջանական ուժերի ներթափանցման երկու փորձ

Շփման գծի հյուսիսային հատվածում տապալվել է ադրբեջանական ուժերի 
ներթափանցման 
երկու փորձ

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային հատվածում մինչև 15 մարդուց բաղկացած ադրբեջանական առանձին խմբեր փորձել են հարձակվել և եւ գրավել հայկական կողմի երկու դիրքեր: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ստեփանակերտում տեղի ունեցած ասուլիսի ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առստամյանը նշել է, որ ադրբեջանցիների երկու փորձերն էլ հաջողությամբ չեն պսակվել, հակառակորդը հետ է շպրտվել:

Գնդապետի խոսքով` հակառակորդի այս գործողությունները ներթափանցման փորձեր են, սակայն դրանք որպես դիվորսիոն գործողություններ գնահատել չի կարելի: Նա նաև նշեց, որ հակառակորդի կորուստների մասին տվյալները դեռևս լրահետախուզվում են:

«Կրակի դադարեցումից հետո ադրբեջանական սադրանքներին ի պատասխան ՊԲ-ն կրակ չի բացել: Ապրիլի 5-ի ժամը 12:00-ից հետո մեր կողմից որևէ կրակոց չի արձակվել, դրանից հետո կորուստների մասին ևս տեղեկություն չկան»,- նշել է Առստամյանը:

Անդրադառնալով հակառակորդի ռեզերվների տեղաշարժի մասին հարցին` գնդապետ Առստամյանը նշեց, որ դրանք դեռ գտնվում են առաջնագծից ոչ այնքան հեռու` օպերատիվ օղակում, մարտական գործողությունների շրջանում են, սակայն վաղ է դեռ գնահատական տալ, թե արդյո՞ք կլինեն հարձակողական գործողություններ թե՞ ոչ:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-ին ժամը 08:30-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ-21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց են տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձինք: Իսկ ապրիլի 3-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանաբար գնդակահարել, խոշտանգել ու խեղել են երեք խաղաղ բնակիչների: Հայկական կողմը 29 կորուստ ունի, 28 զինծառայող անհայտ կորած է, 101 մարդ` վիրավոր: Հինգ մարդ էլ, այդ թվում` ՀՀ Սյունիքի մարզի գյուղական երկու համայնքի ղեկավար, զոհվել է ավտոբուսի ռմբահարումից` Մարտակերտի ճանապարհին: Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել վերահսկողության տակ և զգալի կորուստներ պատճառել հակառակորդին. ապրիլի 1-5-ը տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է ավելի քան 300 կորուստ (որոշ տեղեկություններով` զոհերի ու վիրավորների թիվը նշվում է 2000), ոչնչացվել է 24 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 7 անօդաչու սարք, 1ՄՄ 21ռեակտիվ հրետանու մարտական մեքենա:

Ապրիլի 5-ին՝ ժամը 12:00-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում երկկողմ համաձայնությամբ դադարեցվել է կրակը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am