Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Վերակառուցման և զարգացման բանկը Հայաստանին 21 միլիոն դոլարի վարկ կտրամադրի պետական հատվածի արդիականացման համար

Վերակառուցման և զարգացման բանկը Հայաստանին 21 միլիոն դոլարի վարկ կտրամադրի 
պետական հատվածի արդիականացման համար

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանի 21 միլիոն ԱՄՆ դոլարի չափով վարկ կտրամադրի՝ պետական հատվածի արդիականացման համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման զարգացման միջազգային բանկի միջև 2015թ. նոյեմբերի 15-ին ստորագրված վարկային համաձայնագիրը, որը պետական հատվածի արդիականացման երրորդ վարկային համաձայնագիրն է: Համաձայնագիրն Ազգային ժողովի քննարկմանը ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: «Պետական հատվածի արդիականացման ծրագիրը տրամաբանական շարունակությունն է նախորդ երկու ծրագրերի: Մենք թևակոխում ենք ծրագրի ավարտման փուլ: Առաջին երկու փուլերի ընթացքում իրականացվել են հիմնականում ինստիտուցիոնալ բարեփոխումներ, մշակվել են քաղաքականության հիմնական ուղղությունները, կատարվել է համապատասխան ֆունկցիոնալ վերլուծություն, արդեն ունենք բիզնես գործընթացները, և այս երրորդ համաձյանագիրը տրամաբանորեն շարունակում է առաջին երկու փուլերի ընթացքում իրականացված աշխատանքները և կոչված է ապահովել ծրագրի ֆունկցիոնալությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Միրումյանը:

Նա հավելեց, որ ծրագրի առաջին բաղադրիչը պետական ֆինանսների կառավարման տեղեկատվական համակարգերն են: «Խոսքն այստեղ վերաբերում է միջազգային պրակտիկայում լայն կիրառվող GFMIS համակարգի ներդրմանը, ինչը նշանակում է խստապահանջ հսկողություն պետության ծախսերի և առհասարակ ողջ հաշվետվողականության մասով: Նախատեսվում է ծրագրային բյուջետավորումը փոխկապակցել ֆինանսական հաշվառման հետ, գնումների գործընթացին և, ունենալով ֆինանսական գործունեության միասնական համակարգ, ապահովել այդ համակարգի թափանցիկությունը, ինչպես նաև ցուցաբերել համապատասխան մոտեցում, որպեսզի վերահսկողությունը լինի էլ ավելի արդյունավետ»,- մանրամասնեց Միրումյանը:

Երկրորդ հիմնական բաղադրիչը, որը նախատեսված է ծրագրով, ծառայությունների բարելավմանն ուղղված էլեկտրոնային համակարգի բարելավումն է: Ըստ Միրումյանի՝ խոսքը գնում է պետական համակարգերում գործող էլեկտրոնային կառավարման համակարգեը մրավորելու, մեկ միասնական հարթակ ստեղծելու մասին, որը հնարավորություն է տալու հարմարավետություն պատճառել մեր քաղաքացիներին և տնտեսավարող սուբյեկտներին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am