Արցախ

Արգենտինահայերը բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց

1 րոպեի ընթերցում

Արգենտինահայերը բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսի հայ համայնքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ բողոքի ցույց է անցկացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արգենտինայի հայ համայնքից:

Ցույցի մասնակիցներն իրենց բողոքն են հայտնել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչության նկատմամբ ռազմական լայնածավալ հարձակումների կապակցությամբ: Ավելի քան հազար ցուցարարներ պահանջել են անհապաղ հրադադար հաստատել: Նրանք հարձակումները դատապարատող և դրանց առնչությամբ միջազգային հանրության կողմից համապատասխան արձագանք հնչեցնելու պահանջով խնդրագիր են ներկայացրել:

Քաղաքացիական բողոքի ակցիայի ամենասկզբում Արգենտինայի հայկական եկեղեցու հովիվ, արքեպիսկոպոս Կիսաք Մուրադյանն աղոթք է հնչեցրել ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհերի հիշատակին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում