Երևանում՝ 11:07,   23 Մայիս 2024

ԵԺԿ-ն արտակարգ բանաձև է ընդունել ԼՂ հակամարտության վերաբերյալ

ԵԺԿ-ն արտակարգ բանաձև է ընդունել ԼՂ հակամարտության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 4 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպայի ժողովրդական կուսակցությունն արտակարգ բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԺԿ մամուլի ծառայությունից: «Մենք խորապես մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում վերջին անհանգստացնող տեղեկություններով: Անընդունելի է հակամարտության քաղաքական լուծման միջազգային հանձնառությունից հրաժարումը, հատկապես, երբ ռազմական արկածախնդրության զոհերն անմեղ քաղաքացիական անձինք են, ներառյալ` երեխաներ:

Մենք անհրաժեշտ ենք համարում ձեռնարկելու գործնական քայլեր ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման ուղղությամբ` Զինված ուժերը բերելով այն դիրքերին, որոնք առկա էին ապրիլի 1-ից առաջ: Մենք լիովին սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդությամբ բանակցությունների գործընթացը»,-ասված է արտակարգ բանաձևում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am