Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Սերժ Թանկյանը ևս անդրադարձել է ԼՂ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած մարտերին

Սերժ Թանկյանը ևս անդրադարձել է ԼՂ շփման գծում Ադրբեջանի սանձազերծած մարտերին

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ, հայազգի Սերժ Թանկյանն անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ ուժերի շփման գծում ծավալված մարտական գործողություններին, որոնք սանձազերծել է Ադրբեջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մասնավորապես, ֆեյսբուքյան իր էջում երաժիշտը գրել է. «Կարծես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ջանքերի վերաբերյալ երեք զարգացում կար այս շաբաթվա ընթացքում, որոնք հնարավոր է բացատրում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում մարտական գործողությունների ծավալումը»:

Սերժ Թանկյանն իր մեկնաբանությանը կցել է հոդվածների հղումներ և այդպիսով բացատրել իրավիճակը: «ԱՄՆ Հավայիի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը» վերտառությամբ հոդվածը կցելով` Սերժ Թանկյանը գրել է. «Սա հնարավոր է` Ադրբեջանին ստիպել է հավատալ, որ ժամանակը նրանց դեմ է և վերջնարդյունքը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումն է»: Իսկ «Քերիին չհաջողվեց Բաքվին պատասխանատվության կանչել Ղարաբաղում հարձակումների համար» հոդվածը կցելով` նա կարծիք է հայտնել. «ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրի և ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ (կոռումպացված դեսպոտ, ով իր հորից ժառանգել է նավթային հարուստ ռեժիմ) շփման գծում բռնության գործածելուց ժամեր առաջ, հնարավոր է Ալիևին զգացնել են տվել, թե ԱՄՆ-ն աչք կփակի Ղարաբաղը բացահայտ ագրեսիայով վերցնելու Ադրբեջանի քայլին»:

Վերջում Սերժ Թանկյանը հավելել է, որ չնայած երկու կողմերն էլ մեկը մյուսին մեղադրում են ագրեսիայի մեջ, իր համար բացահայտ է, որ ադրբեջանցիներն օգտագործել են անկնակալի բերելու պահը, նախահարձակ են եղել և պնդում են, թե հող են վերցրել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am