Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Դամասկոսը Սիրիան վերականգնելիս կհենվի Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի վրա. Ասադ

 Դամասկոսը Սիրիան վերականգնելիս կհենվի Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի վրա. Ասադ

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դամասկոսը Սիրիան վերականգնելիս կհենվի Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի վրա, նույնիսկ եթե Արեւմուտքը ցանկանա մասնակցել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցի ժամանակ:

Գործակալության զրուցակիցը նշել Է, որ Դամասկոսը Ռուսաստանի ընկերություններին լայն ասպարեզ կտրամադրի Սիրիայի վերականգնման ոլորտում:

«Վերականգնման գործընթացն ամեն դեպքում շահավետ կլինի այն ընկերությունների համար, որոնք դրան կմասնակցեն, հատկապես եթե նրանց հաջողվի վարկեր ստանալ այն երկրներից, որոնք նրանց կաջակցեն: Անշուշտ, մենք ակնկալում ենք, որ գործընթացը կհենվի այն երեք հիմնական պետությունների վրա, որոնք Սիրիային պաշտպանեցին այս ճգնաժամի ընթացքում, դրանք են՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ Իրանը: Բայց ես կարծում եմ, որ շատ երկրներ, որոնք Սիրիայի դեմ են գործել, ես նկատի ունեմ, առաջին հերթին, արեւմտյան երկրները, կփորձեն ուղարկել իրենց ընկերություններն այդ գործընթացին մասնակցելու համար: Սակայն Սիրայում մեզ համար ոչ մի կասկած չկա, որ մենք առաջին հերթին կդիմենք բարեկամ երկրներին»,- հայտարարել Է Ասադը:

 

Լուսանկարը` РИА Новости


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am