Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՀՀ վարչապետը և Վրաստանի ԱԳ նախարարը կարևորել են ապրանքաշրջանառության աճը

ՀՀ վարչապետը և Վրաստանի ԱԳ նախարարը կարևորել են ապրանքաշրջանառության աճը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը մարտի 25-ին ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին:

Ողջունելով հյուրին՝ վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Վրաստանի բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացման ընթացքից և նշել, որ բարձրաստիճան հաճախակի փոխայցերը նպաստում են երկկողմ գործակցության հետագա զարգացմանը: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ առկա է հայ-վրացական քաղաքական և տնտեսական համագործակցությունը խորացնելու մեծ ներուժ, և անհրաժեշտ է շարունակական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:

Իր հերթին Միխեիլ Ջանելիձեն ընդգծել է, որ Վրաստանը կարևորում է դարավոր բարեկամ Հայաստանի հետ համագործակցության զարգացումը, և այցը լավ հնարավորություն է քաղաքական ու տնտեսական գործակցության հեռանկարները, ինչպես նաև համատեղ ծրագրերը քննարկելու համար: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Միխեիլ Ջանելիձեն վարչապետ Աբրահամյանին է փոխանցել Վրաստանի վարչապետի ջերմ ողջույնները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով տարբեր ինտեգրացիոն միավորումներին երկու երկրների անդամակցությանը՝ Հայաստանի վարչապետը և Վրաստանի արտգործնախարարն ընդգծել են, որ այն նոր հնարավորություններ է ընձեռում երկկողմ և բազմակողմ փոխշահավետ ծրագրեր նախաձեռնելու համար: Խոսելով տնտեսական կապերի ընդլայնման մասին՝ վարչապետը նշել է, որ թեև 2015 թ. երկու երկրների միջև արձանագրվել է ապրանքաշրջանառության ծավալի աճ, այնուամենայնիվ, պետք է շարունակել աշխատանքներն ավելի մեծ առաջընթաց արձանագրելու համար: Միխեիլ Ջանելիձեն ևս կարևորել է առկա ներուժի լիարժեք իրացումը և վերահաստատել Վրաստանի՝ տնտեսական գործակցության խորացմանն ուղղված նոր համատեղ ծրագրեր իրագործելու պատրաստակամությունը: Այս համատեքստում կարևորվել է հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Հովիկ Աբրահամյանը և Միխեիլ Ջանելիձեն գոհունակություն են հայտնել տրանսպորտային հաղորդակցության, ենթակառուցվածքների բարելավման, էներգետիկայի, զբոսաշրջության և մշակութային ոլորտներում փոխգործակցության կապակցությամբ, ինչպես նաև կարևորել Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետում հայ-վրացական «Բարեկամության» կամուրջի կառուցումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական գործակցության զարգացման և համատեղ նոր ծրագրերի հեռանկարների, տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովման հարցերի շուրջ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am