Կրթությունը պետք է զերծ լինի կրոնական դոգմաներից. Դալայ լամա
ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժամանակակից կրթությունը պետք է ազատ լինի կրոնական դոգմանից: Միայն այդպիսի մոտեցման դեպքում կարելի է երեխաներին սովորեցնել ապագայում մշակել լայնամիտ ու արդար օրենքներ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով РИА Новости-ն, հայտարարել է տիբեթյան հոգևոր առաջնորդը Նոբելյան մրցանակակիրների համաժողովին Ժնևում:
«Հարգանք ու սեր. այս երկուսի հիման վրա մենք կարող ենք մշակել տարբեր տեսակի օրենքներ: Ու դա կարող ենք անել կրթության միջոցով: Բայց երբեմն կրթական համակարգի միջոցով է աճում ատելությունը: Այդ պատճառով մեզ պետք է ավելի ամբողջական ու աշխարհիկ կրթություն: Պետք է կրթական համակարգված համակարգ, որը կհիմնվեր ոչ թե կրոնական դոգմաների, այլ գիտական մոտեցումների վրա»,-ասել է Դալայ լաման` շեշտելով, որ դրա միջոցով կարելի է ձևավորել աշխարհի առջև բաց երեխաների:
Նրա կարծիքով` մարդկությունը ներկայում պետք է ավելի շատ փորձի փոխանակում իրականացնի, հատկապես տնտեսության ոլորտում, երբ Արևմուտքը կախված է Արևելիքից, իսկ Արևելքն էլ` Արևմուտքից:
Լուսանկարը` AFP
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում