Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ճապոնիան հիշում է 2011-ի աղետալի երկրաշարժի զոհերին

Ճապոնիան հիշում է 2011-ի աղետալի երկրաշարժի զոհերին

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգ տարի առաջ Ճապոնիայում տեղի ունեցած 9,0 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով զոհվեց գրեթե 16 հազար մարդ, ընդ որում նրանց ավելի քան 90 տոկոսը ստորգետնյա ցնցումներին հաջորդած ցունամիի զոհ դարձավ: Ավելի քան 2,5 հազար մարդ դեռեւս անհետ կորած է համարվում:

Երկրաշարժից հետո անցած հինգ տարվա ընթացքում վերականգնողական աշխատանքների համար ծախսվել է 25,5 տրիլիոն իեն (225 մլրդ դոլար): Առաջիկա հինգ տարում պլանավորվում է ծախսել եւս 6,5 տրիլիոն իեն (57 մլրդ դոլար), տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Սակայն NHK հեռուստաընկերության անցկացրած հարցման համաձայն՝ դրա մասնակիցների 53 տոկոսն այն կարծիքին է, որ վերականգնման գործընթացը չափազանց դանդաղ է ընթանում: Երկրաշարժից մեկ տարի անց այդ կարծիքին էր հարցվածների ընդամենը 25 տոկոսը:

Ավելի քան 174 հազար բնակիչներ այդպես էլ չեն կարողացել վերադառնալ իրենց տները կամ նոր մշտական բնակատեղի գտնել: Նրանցից գրեթե 60 հազարն ապրում են ժամանակավոր կացարաններում, որոնք կառուցվել էին ոչ ավելի, քան երկու-երեք տարվա համար: Ներկայում առավել ծանր է վիճակը Ֆուկուսիմայի պրեֆեկտուրայում, որին բաժին էր հասել տարերքի գլխավոր հատվածը. հենց այստեղ էր վիթխարի ցունամին «Ֆուկուսիմա-1» ատոմակայանի վթար հարուցել: Կայանի մերձակա յոթ գյուղերից տարհանված ավելի քան 40 հազար մարդ շարունակում է ապրել պրեֆեկտուրայի սահմաններից դուրս:

Չնայած տների, հողերի եւ գյուղատնտեսական հանդակների վարակազերծման ուղղությամբ իշխանությունների եւ իրենց իսկ՝ բնակիչների հսկայական աշխատանքին, չլուծված խնդիրներն առայժմ ավելի շատ են, քան հաջողությունների մասին զեկուցելու առիթները: Այսպես, գետնի աղտոտված շերտը, որը հանվել էր ակտիվազերծման գործընթացում, մինչ այժմ պահվում է դրա համար հատուկ հատկացված ժամանակավոր վայրերում: Այն պահելու մշտական վայրի հարցը դեռուս լուծված չէ:

Այժմ աղտոտված հողի ծավալները չափվում են 9,9 խորանարդ մետր հսկայական թվով:

Բուն ատոմակայանում շարունակվում են վթարի հետեւանքների վերացման աշխատանքները, որոնք կշարունակվեն դեռ 30-40 տարի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am