Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

«Արմենիա»-ի մուտքով Հայաստանում կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերությունների թիվը կդառնա 22

«Արմենիա»-ի մուտքով Հայաստանում կանոնավոր չվերթներ իրականացնող 
ավիաընկերությունների թիվը կդառնա 22

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Քաղաքացիական ավիացիայի և օդային հաղորդակցության ոլորտում «Բաց երկնքի» քաղաքականության որդեգրումից հետո Հայաստանում գնալով աճում է կանոնավոր չվերթներ իրականացնող ավիաընկերությունների թիվը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`տարեսկզբին այդ ընկերությունների թիվը 21 էր, այն հավակնում է դառնալ 22` տեղական «Արմենիա» ավիաընկերության մուտքով:

 «Բաց երկնքի» քաղաքականության ընդունումից հետո 2015 թվականին 2013-ի համեմատ թռիչքների հաճախականությունն աճել է 3 տոկոսով, ուղևորահոսքը` 11 տոկոսով: 2015-ին քաղաքացիական ավիացիայի ոլորտում 26 պետության իշխանությունների հետ բանակցություններ են վարվել, 14 պետության հետ այս ոլորտում իրավական դաշտն ազատականացվել է: 12 պետության հետ դաշտի ազատականացման և նոր համաձայնագրերի կնքման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Փոխադարձաբար օդի 5-րդ ազատության իրավունք է տրամադրվել 6 պետության ավիաընկերությունների Թուրքմենստանից, Քաթարից, Քուվեյթից, Հունաստանից, Լյուքսեմբուրգից և Իսլանդիայից: Շուրջ 30 ավիաընկերությունների հետ էլ տարվել են բանակցություններ:

Ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրեցՀՀ էկոնոմիկայի նախարարության քաղաքացիական ավիացիայի քաղաքական և տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը, «Արմենիա» ավիաընկերությունը գրությամբ դիմել է նախարարությանը, որից հետո նրանց է ներկայացվել հավաստագիր ստանալուփաստաթղթերի ցանկը, տեղեկացվել են դիմելու ընթացակարգի մասին: «Չվերթների մեկնարկից առնվազն 20 օր առաջ մենք պետք է ունենանք հայտը` ամբողջական փաստաթղթերով: Այն քննարկվում է Հայտերի քննարկման հարցերով խորհրդի կողմից, որը 15-օրյա ժամկետում ուսումնասիրում է հայտն ու տալիս խորհրդակցական բնույթի եզրակացություն: Այնուհետև ողջ փաթեթով եզրակացությունը ներկայացվում է էկոնոմիկայի նախարարին, նա էլ կայացնում է որոշումը»,-ասաց Աննա Չոբանյանը: Նրա խոսքով` հավաստագիր տալու որոշումից հետո հնգօրյա ժամկետում ՀՀ արտաքին գործերի նախարարության օգնությամբ Էկոնոմիկայի նախարարությունը բոլոր պետություններին, որոնց ուղղությամբ ավիաընկերությունը պատրաստվում է  չվերթներ իրականացնել, գրություններ է ուղարկում: «Այսինքն` մենք քսանօրյա ժամկետում պարտավորվում ենք գործընթացն ավարտին հասցնել»,-ավելացրեց Աննա Չոբանյանը:

Նա հաստատեց, որ ընկերությունը հայկական է, ինչը ոչ մի կերպ չի հակասում վարվող «Բաց երկնքի» քաղաքականությանը: «Բաց երկնքի» քաղաքականությունը պետությանը չի սահմանափակում ունենալ տեղական, ազգային փոխադրող: Իհարկե, այդ ավիաընկերությունը պետք է գոյատևի մրցակցային պայմաններում: Դրա համար էլ խորհուրդը քննարկելու է, թե այդ ավիաընկերությունը որքանով է ֆինանսապես կայուն իրականացնելու իր բիզնես պլանով նախատեսված գործողությունները»,-նշեց մեր զրուցակիցը:

Նա նկատեց` ավիացիայի մասին օրենսդրությամբ սահմանված է, որ ընկերությունը կարող է համարվել տեղական, եթե դրա 51 տոկոս և ավելի բաժնետոմսերը պատկանում են ՀՀ քաղաքացիներին կամ Հայաստանի Հանրապետությանը(այս դեպքում ընկերությունը համարվում է պետական): «Տեղական» ու «ազգային» ավիաընկերություններ հասկացությունները տարանջատում են մեզ մոտ, բայց սահմանման իմաստով առանձնապես տարբերություն չկա»,-նշեց Աննա Չոբանյանը:

Մարտի 8-ին «Արմենիա» ավիաընկերությունը տեղեկացրել է, որ  պատրաստվում է իր առաջին չվերթն իրականացնել ապրիլի 21-ին` Իսրայել ուղղությամբ։ Ընկերության բաժնետերերից մեկն ավելի վաղ հայտարարել էր, որ ավիաընկերությունը պատրաստվում է 49 դոլարով չվերթեր իրականացնել Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` ասիական պետություններ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am