Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանին կրկին տեղափոխել են մենախուց

Պոլսահայ մտավորական Սևան Նիշանյանին կրկին տեղափոխել են մենախուց

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ գրող և լեզվաբան Սևան Նիշանյանին կրկին մենախուց են տեղափոխել՝ այս անգամ 6 օր ժամկետով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24.com-ը:

Պոլսահայ մտավորականի նոր պատժի պատճառը «բանտի աշխատակիցներին կաշառք առաջարկելու» մեղադրանքն է: Ինքը՝ Նիշանյանը, հերքել է առաջադրված մեղադրանքը, իսկ մտավորականի իրավապաշտպան Մուրաթ Արթչըն մեղադրանքն «անտրամաբանական» է անվանել՝ պահանջելով դադարեցնել պատիժը: Նա տեղեկացրել է նաև, որ այս որոշումը բողոքարկելու են բարձր ատյաններում:

Ավելի վաղ Նիշանյանին կրկին տեղափոխել էին մենախուց՝ պատճառաբանելով, թե բանտում օգտագործել է համացանցի հասանելիությունն ապահովող կրիչ, որն արգելված է:

2014 թվականի հունվարից 11 տարի և մեկ ամիս ժամկետով Թուրքիայում ազատազրկման մեջ գտնվող Սևան Նիշանյանը ձերբակալվել է այն բանի համար, որ օրինականորեն իրեն պատկանող տարածքում «ապօրինի» շինարարություն է կատարել:

Թուրքական մամուլն ավելի վաղ հայտնել է, որ Սևան Նիշանյանի ձերբակալությունը իշխանությունների սարքած գործն է, քանի որ մտավորականը բազմիցս հանդես էր եկել թուրքական կառավարության սխալների հրապարակային քննադատությամբ: Նա նաև Թուրքիայում մշտապես բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության իրողության մասին:

2016 թվականի հունվարին լեզվաբանը Սուլթանհիսարի բաց ռեժիմի բանտում, որտեղ պատիժը կրում է 2015 թվականի սեպտեմբերի 24-ից ի վեր, տեղափոխվել էր նույն բանտի փակ ռեժիմի հատված: Բանտի տնօրինությունը որոշումը պայմանավորել էր նրանով, թե մտավորականը խախտել է բանտի կանոնները: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am