Երևանում՝ 11:07,   1 Մայիս 2024

Fitch-ը 2016 թվականին նավթի գնի կանխատեսումն իջեցրել Է 22 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 35 դոլար

Fitch-ը 2016 թվականին նավթի գնի կանխատեսումն իջեցրել Է 22 տոկոսով՝ բարելի դիմաց մինչեւ 35 դոլար

ԵՐԵՎԱՆ, 24 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Fitch միջազգային վարկանիշային գործակալությունը նավթի գնի կանխատեսումը ՝ բարելի դիմաց 45 դոլարից իջեցրել Է 22,2 տոկոսով՝ մինչեւ 35 դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է գործակալության մամուլի ծառայությունը:

«Մեր նոր բազային սցենարը 2016 թվականին Brent եւ WTI նավթի միջին գները ենթադրում Է բարելի դիմաց 35 դոլարի մակարդակին»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Կանխատեսման փոփոխման պատճառների թվում գործակալության վերլուծաբանները նշում են տաք ձմեռը եւ որպես դրա հետեւանք վառելիքի պաշարների կուտակումը, ՕՊԷՔ-ի կողմից արդյունահանման աճը հունվարին, ինչպես նաեւ գլոբալ տնտեսական աճի կանխատեսման վատացումը:

Fitch-ի սթրեսային սցենարը ենթադրում Է, որ 2016 թվականին բարել նավթը միջին հաշվով կարժենա 25 դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am