Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Տաթևում, Դիլիջանում ու Թումանյանում փետրվարի 14-ին կընտրեն համայնքի ղեկավարի

Տաթևում, Դիլիջանում ու Թումանյանում փետրվարի 14-ին կընտրեն համայնքի ղեկավարի

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Թումանյան, Սյունիք մարզի Տաթև, Տավուշի Դիլիջան համայնքներում փետրվարի 14-ին կկայանան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելոբվ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքը, Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար միանձնյա պայքար է տանելու նախկին գյուղապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ Լևոն Զավարյանը:

Տաթև համայնքում մրցելու են երեք թեկնածուներ` անկուսակցական Իգոր Աբրահամյանը և Վարշամ Բագրատյանը, ՀՀԿ-ական, Տաթևի նախկին գյուղապետ Մուրադ Սիմոնյանը:

Դիլիջանում կմրցեն անկուսակցական Ժորա Սահաբալյանն ու ՀՀԿ-ական, Դիլիջանի նախկին ղեկավար Արմեն Սանթրոսյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am