Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հովհաննես Գաբուզյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել

Հովհաննես Գաբուզյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի Իսլամական Հանրապետությունում ընթացող «Խազարի Գավաթ»-ի խաղարկության երկրորդ տուրում հաղթանակներ են տոնել Հովհաննես Գաբուզյանը եւ Սարգիս Մկրտչյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ երկու տուրերից հետո Հովհաննես Գաբուզյանը վաստակել է 2 միավոր և 7 այլ շախմատիստների հետ միասին գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Կարեն Գրիգորյանն այս տուրում իր պարտիան ավարտել է ոչ ոքի արդյունքով, իսկ Հովհաննես Հակոբյանը պարտություն է կրել:

Մրցաշարին այս տարի մասնակցում են 67 շախմատիստ, որոնցից 15-ը գրոսմայստերներ են: Գրիգորյանն ու Գաբուզյանը մրցաշարում վարկանիշով համապատասխանաբար 3-րդ եւ 4-րդ հորիզոնականներում են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am