Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Վազգեն Մանուկյանը կանգնած է նորօրյա Հայաստանի պատմության ակունքներում. ՀՀ ԱԺ նախագահ

Վազգեն Մանուկյանը կանգնած է նորօրյա Հայաստանի պատմության ակունքներում. ՀՀ ԱԺ 
նախագահ

ԵՐԵՎԱՆ, 13 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ծննդյան 70-ամյակի առթիվ շնորհավորել է ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի պարոն Մանուկյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 70-ամյակի առթիվ: 
Ձեր անունն ու գործունեությունն անմիջականորեն կապված են նորօրյա Հայաստանի պատմության հետ: Դուք կանգնած եք դրա ակունքներում` լինելով Ղարաբաղյան շարժման առաջնորդներից եւ Հայաստանի երրորդ հանրապետության առաջին ղեկավարներից մեկը, որպես պետական եւ հասարակական-քաղաքական գործիչ մեծ ներդրում ունենալով թե՛ պետականության հիմքերն ստեղծելու, թե՛ այդ հիմքերն ամրապնդելու գործում:

Անկախ զբաղեցրած պաշտոններից` Դուք արժանապատվորեն եք ծառայել հայրենիքին` այսօր էլ ակտիվ գործունեություն ծավալելով ի շահ Հայաստանի:

Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ` մաղթում եմ Ձեզ առողջություն, հաջողություն եւ ամենայն բարիք»


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am